Տասնյակ հրեական հարուստ ընտանիքներ, որոնք մինչ վերջին ժամանակները առանց խնդիրների բնակվում էին Ստամբուլում, սկսել են մտածել վերադառնալու մասին, եթե Թուրքիայի եւ Իրսայելի միջեւ հակամարտությունը սրվի:

Անշարժ գույքը,որը Իսրայելի կենտրոնական շրջաններում շատ թանկ արժե, նրանց համար լավ կապիտալի ներդրում է եւ միեւնույն ժամանակ՝ «թիկունք», -գրում է իսրայելական «Едиот Ахронот» պարբերականի վերլուծաբան Ռոնի Քոենը:

«Այդ ընտանիքների ներկայացուցիչները չեն դիմում անշարժ գույքի գործակալներին, քանի որ վախենում է, որ դա հայտնի կդառնա Թուրքիայում:

Գործարքները նրանք իրականացնում են իրենց  հարազատների կամ փաստաբանների միջոցով»,-գրում է պարբերականի լրագրողը: