Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արտարժույթի առքուվաճառքի գործարք չի կայացել։ Պատճառն այն է, որ առաջարկի եւ պահանջարկի գները չեն համընկել։ Այսպես՝ առաջարկ ներկայացնող բանկերը ցանկացել են դոլարը վաճառել 1դոլար/371,50 դրամփոխարժեքով, այնինչ գնորդները 371,00-ից ավելի չեն վճարել։
Վերջին տասնօրյակում սա երկրորդ նմանատիպ դեպքն է, երբ բորսայում առքուվաճառք տեղի չի ունենում։



























