ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը կսկսվի 2010 թվականի օգոստոսի 21-ից: Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 11-ն է:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ-ում օտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվամիջոցի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանում լրագրողի հավատարմագրման` ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի պատճենը:
Հիշեցնենք, որ ԱԺ 4-րդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 14-ից:




























