Քանի որ օգոստոսի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականներն անցկացնելու են համապատասխանաբար ընկերական եւ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնից:

Ըստ այդմ, Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին, իսկ Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Բանանց»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: