Հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,047,239 ԱՄՆ դոլար՝ 368.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,569,868 ԱՄՆ դոլար 369.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,475,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 370.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,413,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 368.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 47.9 մլն ԱՄՆ դոլար:




























