Եթե մարդը գիտակցում է, որ տառապում է ավելորդ քաշից, դա մեծացնում է էլ ավելի գիրանալու ռիսկը, պնդում են գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Obesity ամսագրում:
Գինականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի 14 հազար բնակիչների առողջական վիճակը եւ պարզել, որ սեփական կշռի ընկալումը, անկախ նրանից, ատրահայտում է այն իրականությունը, թե ոչ, ուղղակիորեն ազդում է իրավիճակի հետագա զարգացման վրա, այսինքն նրա վրա, թե արդյոք կհաջողվի՞ մարդուն նիհարել, թե ոչ, հաղորդում է Կոմերսանտը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ եթե մարդը գիտակցում է, որ տառապում է ավելորդ քաշից, նիհարելու գործը ոչ միայն չի հեշտանում, այլեւ բարդանում է: Ավելին, երբ մարդը խոստովանում է խնդիրների առկայությունը, նա սկսում է ավելի ակտիվորեն գիրանալ:





























