Ֆերգյուսոն քաղաքում կրակոցներից մեկ մարդ է վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունը:
Նրա խոսքով, կրակոցներն արձակվել են եկեղեցու մոտ կայանված մեքենայից: Ֆերգյուսոնում սեւամորթ Մայքլ Բրաունի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, որն սպանվել էր նախորդ տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեւամորթ դեռահասի մահվան առաջին տարելիցի միջոցառումների ժամանակ կրակոցներ էին հնչել:




























