Ինդոնեզական Ջակարտայում, այսօր՝ օգոստոսի 10-ին, կոսմետիկ ապրանքներ արտադրող ճապոնական ֆաբրիկայում խոշոր հրդեհի զոհերի թիվը  հասել է 25-ի: Այս մասին հաղորդում է ձեռնարկության սեփականատեր ընկերությունը՝ Mandom-ը:

Նշվում է, որ ֆաբրիկայի եւս 30 աշխատակիցներ ներկայումս տարբեր աստիճանի այրվածքներով գտնվում են հիվանդանոցներում: Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, հաղորդում է Gazeta-ն:

Հրդեհի ընթացքում մահացել է 5 աշխատակից, մնացածը մահացել են հիվանդանոցներում: Այս պահի դրությամբ հրդեհի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, ինդոնեզական իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:

Հայտնի Mandom դեղագործական ընկերությունը մոտ 36,76 մլն դոլար է ներդրել այդ գործարանի կառուցման համար եւ Արեւմտյան Ճավա նահանգը այն դարձրել է իր առանցքային ձեռնարկությունը ասիական տարածաշրջանում: