Սուդանում ավտովթարից մոտ 20 մարդ է մահացել, եւս 12-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Տեղի իշխանությունների տվյալներով, մարդկանց տեղափոխող երկու բեռնատարներ են բախվել Ում Ալ-Հասանի շրջանում, որի հետեւանքով մահացել է 19 մարդ:

«Միջադեպի հետեւանքով մահացել է 13 տղամարդ, 2 երեխա եւ 4 կին»,-հայտնել է Ալ Դաբա քաղաքի հիվանդանոցի տնօրեն Ահմեդ Աբդինը՝ հավելելով, որ վթարի հետեւանքով վիրավորվածները տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: