Շոտլանդական Մոֆատում տեղի է ունեցել ավանդական՝ ոչխարների մրցավազքը, հաղորդում է  The Daily Mail-ը։ Հազարավոր մարդիկ են եկել մրցավազքը դիտելու։ Խաղալիք հեծյալներով ոչխարները վազել են քաղաքի փողոցներով։ Զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները խաղադրույքներ են կատարել՝ փորձելով կռահել հաղթողին, ինչից ստացված ամբողջ գումարը կփոխանցվի այն խմբին, որը զբաղվում է Մոֆատի առաջընթացով, փոխանցում է  Gazeta-ն։

Մրցավազքի մասնակիցներին տրամադրել է տեղի ֆերմաներից մեկը։ Ամենամյա մրցավազքն անցկացվում է տեղի ոչխարաբուծության եւ մահուդի արտադրության բազմադարյա ավանդույթների պատվին։ Տոնակատարությանը մասնակցում են Մոֆատի հայտնի փաբեր, ռեստորաններ, սրճարաններ եւ հուշանվերների խանութներ։