Թայվանական Jimmy’s հացի գործարանը հաց է ստեղծել, որը շատ նման է Ճապոնիայում տարածված քառակուսի ձմերուկներին: Հացթուխների խոսքով, հացը ստեղծել են, որպեսզի ամռան շոգ ամիսներին բարձրացնեն երեխաների ախորժակը:

Ըստ Kedem-ի, հացը թխելիս միայն բնական ներկանյութեր են օգտագործում. կանաչ թեյ՝ կեղեւի համար, ելակ՝ միջուկի եւ բամբուկի փայտածուխ՝ կորիզների: Այլընտրանքային բաղադրատոմսերի հեղինակները համացանցում առաջարկում են նաեւ կորիզների համար չամիչ օգտագործել:

Ձմերուկե հացն արդեն մեծ տարածում է գտել տեղի բնակիչների շրջանում, եւ հացթուխներն արդեն չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը: