Մասնագետները հանգել են եզրակացության, որ պերֆեկցիոնիստները վտանգում են սեփական կյանքը: Պարզվում է՝ մարդիկ, որոնք ձգտում են ցանկացած առաջադրանք կատարյալ անել եւ չեն ներում սեփական սխալները, վնասում են իրենց առողջությանը:

Իհարկե, չի կարելի չփաստել, որ ամեն ինչում լավագույն արդյունքի հասնելու ձգտումն օգուտ է բերում մարդուն: Պերֆեկցիոնիստներն իրենց համար բարձր նշաձող են սահմանում, ինչի արդյունքում տպավորիչ արդյունքների եւ հաջողությունների են հասնում: Բայց, ցավոք, պերֆեկցիոնիզմը նաեւ հակառակ կողմն ունի:

Ըստ Menslife-ի, ցանկացած գործ լավագույն անելու ձգտումը հաճախ որեւէ սխալ անելու վախ է առաջացնում: Պերֆեկցիոնիստները մշտապես հոգեբանորեն լարված են, նյարդային: Որեւէ խնդիր չհաղթահարելու դեպքում այդպիսի մարդիկ խորը եւ երկարատեւ դեպրեսիա են ունենում, ինչն էլ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում:

Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս սրտին մոտ չընդունել մանր սխալները կամ թերությունները: Հակառակը, սխալվելով՝ մարդը փորձ է ձեռք բերում, որը հետագայում կարող է օգնել նոր գործերում: