Միայն մասամբ կարելի է համաձայնել արտահայտության հետ, որ հակադրությունները ձգում են միմյանց: Ամերիկյան Keystone College-ի հոգեբանները հանգել են եզրակացության, որ այս կանոնն ընդունելի է ընկերության պարագայում, բայց հարմար չէ սիրո դեպքում:
Պարզվում է՝ մենք որպես ընկեր հակառակ բնավորությամբ մարդկանց ենք ընտրում, որպեսզի հոգեբանական որոշակի հավասարակշռության հասնենք՝ միմյանց հարստացնելով ինտելեկտով: Իրար հակասող բնավորությամբ եւ հետաքրքրություններով մարդիկ հաճախ են լավագույն ընկերներ դառնում:
Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների դեպքում, ըստ Informing-ի, իրավիճակն այլ է: Զույգը սովորաբար ձեւավորվում է այն դեպքում, երբ մարդիկ միանման հայացքներ ունեն: Ընդհանուր հետաքրքրություններն ու նման բնավորությունը սիրահարներին օգնում են փոխըմբռնման հասնել, հաճույք ստանալ միեւնույն բաներից:





























