Սիցիլիայի մոտ ծովում մարդու կողմից ձեռքով շուրջ 10 հազար տարի առաջ ստեղծված արտասովոր մոնոլիտ են հայտնաբերել: Մասնագետներն ուսումնասիրել են Պանտելերիա Վեկկյա Բանկա հեղեղված կղզին, երբ 12 մետրանոց տարբերվող սյուն են նկատել:
Գտածոի քաշը շուրջ 15 տոննա է, այն ջրի տակ երկու մասի բաժանված է մնացել: Ամենայն հավանականությամբ, մարդիկ այն ստեղծել են մինչ ուժեղ ջրհեղեղը, ինչի հետեւանքով 9.500 տարի առաջ կղզին ջրի տակ է անցել: Ենթադրաբար, մոնոլիտը կարող էր փարոս կամ խարիսխ լինել:
Ամեն դեպքում, ըստ Informing-ի, գտածոն կարեւոր եզրահանգումների է մղում մեզոլիտի դարաշրջանի բնակավայրերի տեխնիկական մակարդակի մասին, որոնք բնակվել են Սիցիլիական նեղուցի տարածքում:
Մասնագետների խոսքով, ծովի խորքերը հսկայական քանակությամբ գաղտնիքներ է թաքցնում հնագույն մարդկանց կյանքի մասին, որը ներկայում հայտնի է՝ ցամաքում գտնվող բնակավայրերի մասին տեղեկություններից ելնելով:





























