Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում արտակարգ դրություն է մտցվել՝ Սան Խուան գետի ավազանում բնապահպանական աղետի հետ: Նահանգապետ Սյուզան Մարտինեսը, ով կայացրել է այդ որոշումը, ստեղծված իրավիճակը «պարզապես սարսափելի» է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Քոլորադո նահանգում ոսկու արդյունահանման հանքում շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատանքների ժամանակ ամբարտակը փլուզվել է, որի հետեւանքով թունավոր ջուրը լցվել է Սան Խուան գետի վտակ Անիմաս գետը: Ընդհանուր առմամբ, 11,3 մլն լիտր հեղուկ է հոսել, որը պարունակում է մկնդեղ եւ մի շարք ծանր մետաղներ: Թոքսիկ ջրերը արդեն հասել են Նյու Մեքսիկոյի նահանգ եւ Սան Խոսե գետի հունով շարժվում են դեպի ԱՄՆ հարավ-արեւմուտքում ամենամեծը համարվող Քոլորադո գետը:




























