Անցյալ շաբաթ ավելի քան 600 կիլոգրամ կոկաին է առգրավվել Նիդերլանդների դրոշի տակ նավարկող  «Ռոդի» նավից՝ երկրի ատլանտյան ափից ոչ հեռու։   Ինչպես երկուշաբթի օրը հայտնել են բրազիլական ոստիկանության ներկայացուցիչները, ձերբակալվել է նավապետը՝ 48-ամյա մի հոլանդացի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Կոկաինի հիմնական խմբաքանակը թաքցված է եղել վառելիքի բաքում, թմրանյութի եւս մի քանի փաթեթ հայտնաբերվել է նավի հատվածախցերում։ Հետաքննությունը համարում է, որ մաքսանենգներն ինքնաթիռից ծովն են նետել թմրանյութը անջրանցիկ փաթեթավորմամբ, այնուհետեւ «Ռոդիի» նավապետը փաթեթները հանել է ջրից։ Այդ վարկածի օգտին է վկայում այն փաստը, որ տախտակամածին ոստիկանությունը մի քանի պարաշյուտ է հայտնաբերել։

Ոստիկանությունը համարում է, որ բեռը նախատեսված էր Եվրոպա տեղափոխելու համար։