Լատվիայի նոր նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը հայտարարել է երկրում փարանջա կրելն արգելելու շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Delfi-ն:

«Ես հիմա չեմ ասի՝ արդյոք պե՞տք է այն արգելել, թե ոչ, բայց ցանկացած դեպքում՝ քննարկումը պետք է սկսել»,-ասել է նախագահը հեռուստաեթերում:

Վեյոնիսի խոսքով, ինքն անձամբ հանրային վայրերում փարանջա կրելն անհրաժեշտ չի համարում: «Լատվիական հասարակությունը բաց է, մենք ընդունում ենք տարբեր ազգության ներկայացուցիչների, նրանց հանդուրժողաբար ենք վերաբերվում, եւ ես հիմք չեմ տեսնում, որպեսզի նման բաներն ինչ-որ ձեւոր օգտագործվի»,-հայտարարել է քաղաքական գործիչը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ փարանջա կրելն արգելելու շուրջ քննարկումներ էին սկսվել հարեւան Էստոնիայում: Համապատասխան առաջարկով հանդես էր եկել այդ երկրի սոցիալական հարցերի նախարար Մարգուս Ցախկնան: