Չինաստանի Սիչուան նահանգի Նանչուն քաղաքի ավելի քան 10 հազար բնակիչ տարհանվել է պարարտանյութերի արտադրության տեղի գործարանից հեղուկ ամիակի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։
Ինչպես փոխանցում է West China City Daily-ն, արտահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Chuanlong Chemical Company ընկերությունում։
Երեքշաբթի առավոտյան խողովակներից մեկի արտահոսքը չեզոքացվել էր։ Մոտակա շրջաններում զգացվում է ամիակի սուր հոտը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Տարվում է հետաքննություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























