Մանուկների հարցերի կեսից ավելիին մեծահասակները չեն կարողանում անմիջապես պատասխանել: The Telegraph-ի փոխանցմամբ, այսպիսին են Read On. Get On կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:
3-10 տարեկան երեխա ունեցող հարցվածների 47%-ը նշել է, որ երեխաների հարցերի թիվն աճում է ճամփորդությունների ժամանակ:
Ըստ Mignews-ի, 48%-ը խոստովանել է, որ չի կարողանում անմիջապես պատասխանել փոքրիկի հարցերին եւ անհրաժեշտ տեղեկություն փնտրելու կարիք է ունենում, իսկ 26%-ը նշել է, որ երեխաներին տված բացատրություններին որոշակի «կրեատիվություն» է ավելացնում:
Ծնողներին նեղ դրության մեջ են դնում հատկապես գիտության մասին հարցերը: Միաժամանակ, մասնագետների խոսքով, «ինչո՞ւ» հարցը չափազանց կարեւոր նշանակություն ունի փոքրիկների զարգացման համար:





























