Փորձելով հասկանալ, թե ինչու են որոշ մարդիկ արտաքինից ավելի համակրելի թվում, իսկ մյուսները հետաքրքրություն չեն առաջացնում, գիտնականները հետաքրքիր տեսություն են առաջադրել. գեղեցկությունն ու սեքսուալությունը նախանշվում են ծնվելուց առաջ:

Ամերիկյան մասնագետների խոսքով, մարդու արտաքինը կախված է հակաօքսիդանտներից եւ օքսիդատիվ սթրեսից: Որքան տղամարդու օրգանիզմում ցածր է օքսիդատիվ սթրեսի մարկերի մակարդակը, այնքան համաչափ են նրա դիմագծերն ու ավելի շատ են դուր գալիս կանանց:

Ըստ Mignews-ի, ազատ ռադիկալների ավելցուկն ու հակաօքսիդանտների դեֆիցիտը վնասում են ԴՆԹ-ն եւ հյուսվածքները: Որոշ դեպքերում օքսիդատիվ սթրեսը նույնիսկ մուտացիա է առաջացնում: Հղի կանանց մոտ օքսիդատիվ սթրես կարող են առաջացնել ծխելը, վարակիչ հիվանդությունները: