Գիտնականների կարծիքով, մարդու պատասխան ժպիտը վկայում է այն մասին, որ նա ձեզ իրենից ցած է դասում եւ անհարգալից է վերաբերվում:
Тhe Аnnual Society for Neuroscience conference-ում հրապարակված հոդվածը պնդում է, որ մարդիկ, որպես կանոն, ի պատասխան ժպտում են միայն այն դեպքում, եթե նրանց ծանոթը՝ ընկեր կամ գործընկեր, իրենց կարծիքով, սոցիալապես ավելի ցածր խավի է պատկանում:
Ըստ Mignews-ի, հոգեբաններն այդպիսի եզրահանգում են արել հատուկ գիտափորձից հետո, որի արդյունքներն էլ մասնագետներին ստիպել են այդպիսի կարծիք կազմել պատասխան ժպիտի իրական իմաստի մասին:
Հոգեբանները պնդում են, որ այդպիսի պահվածքը թելադրված է մարդու բնազդով, որը զարգացել է դեռեւս մարդկության գոյության արշալույսին. ավելի ուժեղն օգնում է թույլերին եւ հովանավորում նրանց:





























