Չինաստանի Շենսի նահանգում սողանքից հետո մոտ 40 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի առավոտյան, Շանլո քաղաքում: Նախնական տեղեկություններով, մոտ մեկ մլն խմ քարեր ու հող է փլուզվել տեղի հանքի մոտակայքում, հաղորդում է Gazeta-ն:
Փլատակներից 4 մարդու են դուրս բերել, զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է անձրեւը եւ տեղանքի դժվար հասանելիությունը:




























