ԱՄՆ Թեքսասի նահանգում 49-ամյա սպիտակամորթ ոստիկան Բրեդ Միլլերին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա 4 օր առաջ սպանել էր 19-ամյա սեւամորթ Քրիստիան Թեյլորին: Ինչպես հայտնել են Արլինգթոն քաղաքի ոստիկանությունից, Միլլերը, անվտանգության ծառայության ահազանգով ժամանելով դեպքի վայր, սխալ է գնահատել իրավիճակը:

Ոստիկանը 4 անգամ կրակել է երիտասարդի վրա՝ կարծելով, որ նա ցանկանում է թալանել ավտոսրահը, հայտնում է BBC-ն:

Աֆրոամերիկացին իր մեքենայով մխրճվել էր ավտոսրահի ցուցափեղկին: Երբ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, նա հրաժարվել էր ոստիկանների պահանջով պառկել հատակին:

Նշենք, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ում սեւամորթ բնակչության նկատմամբ ոստիկանության կողմից կողմնակալ վերաբերմունքի հարցը սրվել է: Որոշ քաղաքներում այդ կապակցությամբ բողոքի ցույցեր են ընթացել: