Վլադիվոստոկի բնակիչ Իվան Սավկինը տեղաշարժել է  26 տոննայանոց Т-34 տանկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Սավկինը ծանրությունների  բարձրացման գծով Հեռավոր Արեւելքի չեմպիոն է։ Ավելի վաղ նա էլեկտրագնացք է քաշել, շոգենավ, ջերմաքարշ, ինքնաթիռ եւ «Իշամեղու» զենիթա-հրթիռային համալիր։

Ինչպես պատմել է ռազմահայրենասիրական ակումբի նախագահը, որը կազմակերպել էր այդ ելույթը, մարզիկին հաջողվել է տանկը տեղաշարժել գրեթե վեց մետր, բայց ոչ առաջին փորձից։ Կազմակերպիչների խոսքով, Սավկինը նոր ռեկորդ է սահմանել։ Նախկին ռեկորդը պատկանում է բելորուս Կիրիլ Շիմկոյին, որը 11,5 տոննա կշռող   Т-26 տանկ էր տեղաշարժել։

Սավկինի տեղաշարժած Т-34 տանկը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, իսկ ներկայումս տեղի թանգարանի նմուշ է հանդիսանում։

Մարզիկը պատմել է, որ այս առաջադրանքն իր կյանքում ամենադժվարներից էր։ Տանկը տեղաշարժելը շատ դժվար է եղել մանրախճի եւ ցեխի պատճառով, որոնք լցվել են թրթուրների արանքը եւ արգելակել շարժումը։