Իռլանդիայի իշխանությունները լրջորեն քննարկում են բոլոր մայրաքաղաքային տաքսիները տեսախցիկներով զինելու հարցը։ Տրանսպորտային ազգային ծառայությունում համոզված են, որ նման միջոցը կնպաստի ինչպես վարորդների, այնպես էլ ուղեւորների անվտանգությանը։ 

Վերոհիշյալ ծառայությունը, որի իրավասության մեջ է մտնում տաքսոպարկերի վերաբերյալ բողոքների ուսումնասիրությունը, արձանագրել է, որ վերջին տարվա ընթացքում մեկ երրորդով աճել է նման դիմումների քանակը։ Շատ տաքսիստներ իրենց անպատկառ են պահում ուղեւորների հանդեպ։ Գործը հասել է նրան, որ քաղաքապետարանը սպառնացել է հետ վերցնել ոմանց արտոնագիրը։ 

Մասնագետները նշում են, որ վերջերս դժվարացել է Իռլանդիայում ուղեւոր տեղափոխելու թույլվություն ստանալը, դրա համար պետք է հատուկ թեսթ անցնել քաղաքի փողոցների տեղադրության վերաբերյալ։