Հայաստանում միջոցառումներ կանցկացվեն հայ խոշոր տպագրիչ Ոսկան Երեւանցու ծննդյան 400-ամյակի առիթով։ Միջոցառումների ծրագրին հավանություն է տրվել Կառավարության օգոստոսի 13-ի նիստին։

Ծրագիրը կիրականացվի «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Նախատեսվում է գիտական համաժողով անցկացնել, ինչպես նաեւ գրքերի ցուցադրություն․ գրքերից որոշներն այժմ պահվում են ինչպես Երեւանում (Հին ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտում), այնպես էլ արտասահմանյան մի շարք գրադարաններում։

Ոսկան Երեւանցին (1614 – 1674) – հայերեն հարյուրավոր գրքեր է տպագրել։ Իր ամբողջ կյանքի չարչարանքով նա անգնահատելի ներդրում է ունեցել հարյուրամյակներ շարունակ պետության բացակայության պայմաններում հայ ինքնության եւ ինքնագիտակցության պահպանման գործում։