50 անօրինական ներգաղթյալի մոտ, որոնք Հունգարիայում փախստականի կարգավիճակ էին խնդրել, հայտնաբերվել է անծանոթ վարակահարուցիչ։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է բուդապեշտյան Napi Gazdasag թերթի կայքը՝ վկայակոչելով Պետական բուժծառայության վարչության տվյալները։
«Այս տարվա ընթացքում Հունգարիայի բուժհաստատությունների կողմից ընտրովի հետազոտվել է ավելի քան 2700 մարդ երրորդ աշխարհի երկրներից, որոնք փախստականի կարգավիճակ էին խնդրել։ Նրանցից հիսունի մոտ անհայտ վարակի նշաններ են հայտնաբերվել», — ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։




























