Մոտ մեկ տասնյակ երեքակնանի էլեկտրական հեծանվատաքսի կերթեւեկի բելգիական մայրաքաղաքով՝ տաքսու կարգավիճակով։

Բրյուսելում նման փոխադրամիջոցն առայժմ կօգտագործվի միայն փորձարկման համար եւ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ քարոզելու նպատակով, մինչդեռ Լոնդոնում եւ Փարիզում արդեն մի քանի տարի է՝ ուղեւորների տեղափոխման համար հեծանվատաքսիներ են օգտագործում։ 

Հեծանվատաքսիները Կամբր արգելոցից կուղեւորվեն դեպի Բրյուսելի՝ հետիոտների համար նախատեսված տարածք, փոխանցում է Euromag-ը։ Այս նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին ցույց տալ, որ լրիվ հնարավոր է քաղաքով տեղաշարժվել առանց աղտոտելու շրջակա միջավայրը։

Սկզբի համար կազմակերպության ղեկավարությունը նախատեսում է ամեն տեսակ միջոցառումների եւ փառատոնների անցկացում հեծանվատաքսիների մասնակցությամբ։ Հետագայում հույս ունի Բելգիայի մայրաքաղաքում մշտական հիմունքներով գործարկել էկոլոգիական տաքսիների ծառայություն։