Կանացի գրավչությունը շատ բանով պայմանավորված է սննդով: Այսպիսի եզրահանգում են արել շոտլանդացի եւ ավստրալացի գիտնականները:

Այդ նպատակով ամենից օգտակարը թարմ ստեպղինն ու կանաչեղենն են: Դրանցում մեծ քանակությամբ կարոտինոդ կա, որը մաշկին հաճելի ոսկեգույն երանգ է հաղորդում:

Մասնագետները հետազոտության ընթացքում տղամարդկանց աղջիկների երկու խմբի լուսանկարներ են ցուցադրել. արեւահարված կանանց եւ նրանց, ովքեր մի քանի շաբաթ իրենց սննդակարգում մեծ քանակությամբ կանաչեղեն եւ բանջարեղեն են ներառել:

Ըստ Kedem-ի, պարզվում է՝ կարոտինոիդով գունավորված մաշկը տղամարդիկ ավելի գրավիչ են համարում: Բացի այդ, առողջության տեսանկյունից բանջարեղենի օգտագործումն արեւային ռադիացիայի հետ համեմատելու դեպքում՝ առաջինի օգտին ընտրությունն ակնհայտ է: Վառ գույներով բուսական սնունդը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում՝ օգնելով հետեւել քաշին եւ կանխարգելելով մի շարք վտանգավոր հիվանդություններ: