Ժամանակակից մարդկանց մեծ մասը չի էլ պատկերացնում, թե ինչպես էին ապրում կանայք Հին Եգիպտոսում: Իսկ այդ պետության օրենսդրական համակարգն իրապես ժողովրդավարական էր. Հին Եգիպտոսում կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ունեին:

Չիկագոյի համալսարանի Արեւելյան ինստիտուտում ցուցադրության են ներկայացրել 2.480 տարի առաջ մի եգիպտուհու կազմած հսկայական պապիրուսը: 2.4 մետրանոց փաստաթուղթը մանրամասն նկարագրում է ամուսնանալիս եւ ամուսնալուծվելիս կանանց իրավունքները: Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ ամեն տարի որպես փոխհատուցում եգիպտուհուն 1.2 արծաթե ձուլակտոր եւ 36 պարկ ցորեն էր ստանում:

Հին Եգիպտոսում կանայք կարող էին նաեւ տղամարդուն հավասար անձնական սեփականություն ունենալ, կառավարել կամ վաճառել այն, ինչպես նաեւ ստրուկներին, ծառայողներին եւ ընտանի կենդանիներին:

Բացի այդ, նրանք կարող էին սեփական ցանկության ամուսնանալ եւ ամուսնալուծվել, դատական հայց ներկայացնել՝ անկախ ընտանեկան դրությունից:

Ըստ The Daily Mail-ի, տղամարդիկ, իրենց հերթին, կարող էին մեկից ավելի կին ունենալ: Թույլատրվում էր նաեւ հարազատ քրոջ եւ զարմուհու հետ ամուսնությունը: Իսկ ամուսնալուծությունից հետո կողմերը պետք է պահպանեին ամուսնական պայմանագրի կետերը: