Հանգուցյալ Էմի Ուայնհաուզի հայրը ավստրալական հեռուստաշոուներից մեկին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել դստեր մասին նկարահանված ֆիլմը, գրում է Independent-ը:

Միտչ Ուայնհաուզի խոսքով, Ասիֆ Կապադիայի ֆիլմում անարդարացի պնդում կա, թե մեռնելուց առաջ Էմին միայնակ էր եւ դժբախտ:

«Այդ ֆիլմում ինչ-որ բան սխալ է: Ընտանիքին դա դուր չի գալիս, Էմիի երկրպագուներին` նույնպես: Նա Ռեգի հետ էր, նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Չէի ուզում ասել, բայց Էմին նույնիսկ կարծում էր, թե հղի է:  Եվ հանցագործություն է պնդել, թե աղջիկս  միայնակ էր», - ասել է Ուայնհաուզը` նկատի ունենալով բրիտանացի ռեսժիսոր Ռեգ Թրեւիսին: 

Էմի Ուայնհաուզը մահացել է ալկոհոլային թունավորման հետեւանքով` 2011-ին: Նա 27 տարեկան էր: