Չինաստանի բնակչուհին 10 տարվա ընթացքում 14 անգամ հայտարարել է, որ հղի է՝ ցմահ ազատազրկումից խուսափելու համար:
Ուրումչի շրջանի դատարանը 2005 թվականի հոկտեմբերին կոռուպցիոն հանցագործության համար Ցզենին ցմահ ազատազրկման է դատապարտել: Սակայն հղիության պատճառով դատավճիռը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:
Երբ հետագայում նրան կրկին բանտարկություն է սպառնացել, դատապարտյալը կրկին հայտարարել է հղիության մասին, իսկ հետո աբորտ արել: 2006 թվականից ի վեր Ցզենը 14 անգամ հայտարարել է հղիության մասին, ընդ որում, մեկ անգամ՝ կեղծ:
Ըստ Anhui News պարբերականի, ներկայում Ցզենը բանտարկված է:




























