Ամերիկյան Ինդիանա նահանգի Ֆորտ Ուեյն քաղաքի աստվածաբանության 38-ամյա ուսուցչուհի Ջեսիկա Հայսը պաշտոնապես ամուսնացել է Հիսուս Քրիստոսի հետ եւ պարտավորվել մինչեւ կյանքի վերջ պահպանել կուսությունը:
Պսակադրության արարողության ժամանակ կանգնելով խորանի առջեւ՝ հարսնացուն կուսությունը պահպանելու երդում է տվել, այնուհետեւ մատանի եւ աղոթք ստացել: «Ես այս մասին աղոթել եմ բազմաթիվ տարիներ՝ փորձելով Աստծո կամքը գտնել իմ կյանքի համար, եւ ես իսկապես այն չեմ գտել ցանկացած ճանապարհի, որով ես նախկինում փորձում էի ընթանալ»,- ուսուցչուհու խոսքերն է մեջբերում Христос Daily News-ը:
Արարողությունից հետո Ջեսիկան շարունակելու է զբաղվել մանկավարժությամբ եւ ծառայել Աստծուն, սակայն, եպիսկոպոսի խոսքով, միանձնուհի չի համարվի:
NEWSru.com-ի փոխանցմամբ, Ջեսիկա Հայսը նշել է, որ աշակերտները հետաքրքրվել են, արդյո՞ք նրան արդեն «տիկին» են կոչելու: Ուսուցչուհին խնդրել է նախկինի պես իրեն «օրիորդ» դիմել, բայց չմոռանալ, թե հիմա ով է իր ամուսինը:





























