Հարուստ ընտանիքների ակտիվների հետազոտությունը ցույց է տվել, որ հարուստների երեխաները չեն կարողանում պահպանել ծնողների կարողությունը: Հարուստ ժառանգների շուրջ 70%-ը պարզապես քամուն է տալիս ստացած փողերը:
Միլիոնատերերի երեխաներին միջինը 19 օր է հարկավոր՝ ծնողների կարողությունն ամբողջությամբ ծախսելու համար, եթե, իհարկե, այդպիսի հնարավորություն ունենան: Williams Group-ի հետազոտողները հարցում են անցկացրել մի շարք ընկերություններում, որոնք զբաղվում են ավելի քան 3 մլն դոլարի ընտանեկան ակտիվների կառավարմամբ:
Ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, նրանց 78%-ը չի հավատում, որ իր երեխաները բավականաչափ պատասխանատու են՝ ժառանգությունը կառավարելու համար, իսկ 64%-ը խոստովանում է, որ երեխաներին չի պատմում ընտանեկան կարողության աղբյուրների, ինչպես նաեւ ընտանիքի ունեցած բիզնեսի մասին:
Փորձագետները միլիոնատերերին խորհուրդ են տալիս երեխաների հետ հաճախ զրուցել դրամի, ծախսերի եւ ընտանեկան բիզնեսի մասին: Ընդ որում, որքան վաղ սկսվեն այդ զրույցները, այնքան է մեծ է հավանականությունը, որ հետագա սերունդները կպահպանեն ընտանեկան կարողությունը:





























