Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով...

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 41 շենքի մոտից բերման է ենթարկվել 55-ամյա Արմեն Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով: