Չինացի զինծառայողները Տյանցզինում գրանցված պայթյունի վայր կենդանիներով վանդակներ են բերել՝ գնահատելու օդի աղտոտվածության մակարդակը եւ հանգստացնելու տեղի բնակիչներին, որոնք հայտարարում են քիմիկատներով տարածքի թունավորման մասին:

Reuters-ի փոխանցմամբ, ավելի վաղ տեղի բնակիչները հայտարարել էին, որ անհանգստացած են պահեստի հարակից տարածքների վարակի հնարավորության առիթով, մասնավորապես՝ պահեստում պահվող ցիանիդով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ներկայացուցիչները ողբերգության վայր ճագարներով, հավերով եւ խոճկորներով վանդակներ են բերել: Կենդանիները երկու ժամ շարունակ գտնվել են դեպքի վայրում եւ ողջ են մնացել:

Վտանգավոր քիմիական նյութերի պահեստում խոշոր միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Վերջին տվյալներով, պայթյունի հետեւանքով 116 մարդ է զոհվել: