Apple ընկերությունը ԱՄՆ-ում բորսայական ցնցումների հետեւանքով կորցրել է 158 միլիարդ դոլար: Այն առաջվա նման մնում է երկրի ամենաթանկարժեք ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան այժմ գնահատվում է 618 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է USA Todaу-ը` վերլուծելով Ուոլլ սթրիթում վերջին օրերի դրամատիկ իրադարձությունները:
Օգոստոսի 21-ին ընդամենը մեկ աշխատանքային նիստի ընթացքում Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 6,72 դոլարով` հասնելով հատը 106,02 դոլարի: Վերջերս` 2015 թվին դրանց գինը հասել է 134,5 դոլարի: Այսպիսով` ընդհանուր անկումը գերազանցել է 20%-ը:
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա մեջ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 3,2%-ով: «Apple-ի ճակատագիրն ավելին է, քան բորսայական մի առանձին գործառնության պատմությունը, նշել է պարբերականը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը: …Apple-ի բաժնետոսմերի տապալումը իրապես մղձավանջային ծավալներ ձեռք կբերի»:
Ներդրողների տրամադրություններում շրջադարձի պատճառը պարբերականի կարծիքով սմաթֆոնների շուկայի գերհագեցածությունն է, կապի ծառայություններ մատուցող ամերիկյան խոշոր պրովայդերների գնային քաղաքականության փոփոխությունը, ինչպես նաեւ Չինաստանում արձանագրված լուրջ դանդաղումը:





























