NASA-ի կայքում հրապարակվել են Սատուրնի չորրորդ արբանյակի` Դիոնայի վերջին և ամենահստակ լուսանկարները, որոնք արվել են  Cassini կայանից:

Աստղագետների խոսքով, առաջիկա տասնամյակների ընթացքում այդ երկնային մարմնի նոր լուսանկարների չարժե սպասել: 

Ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին Cassini-ն թռել է արբանյակի մակերևույթից   475 կիլոմետր հեռավորության վրա: Կայանը Դիոնային առավելագույնս   (100 կիլոմետր հեռավորության վրա) մոտեցել է 2011 թվի դեկտեմբերին:

Cassini-ի` Դիոնային մոտենալու հիմնական նպատակը արբանյակի ձգողականության ուսումնասիրությունն է, որը, ինչպես կարծում են գիտնականները, կօգնի հասկանալ Դիոնայի ներքին կառուցվածքը: Հավաքված տվյալների մշակման  համար մասնագետներին մի քանի ամիս անհրաժեշտ կլինի: 

Այս տարվա ընթացքում Cassini-ն Դիոնային վերջին անգամ կմոտենա հոկտեմբերի 14-ին և 28-ին, իսկ դեկտեմբերի 19-ին կանցնի Էնցելադի կողքով. սա Արեգակնային համակարգի` այսօրվա դրությամբ գիտությանը հայտնի մոլորակներից այն մեկն է, որում ամենահավանականն է կյանքի գոյությունը: Հոկտեմբերի 28-ին Cassini-ն նրա մակերևույթից 49 կիլոմետր հեռավորության վրա կլինի: