Ամերիկյան Ֆլորիդա նահանգում չորս ուսանող` երեք երիտասարդ տղա եւ մի աղջիկ, մականով ծեծել են տասնյոթամյա մի երիտասարդ տղայի եւ նրան ողջ-ողջ թաղել, ինչից հետո նրանցից երկուսը սեքսով են զբաղվել: 

Հանցագործության մեջ վերջին կասկածյալը` Դեզիրեյ Սթրիկլենդը (Desiray Strickland) ձերբակալվել է օգոստոսի 19-ին: Մնացածներին ոստիկանությունը կարողացել էր հայտնաբերել դեռեւս նախորդ շաբաթվա ընթացքում:

Քննիչների խոսքով, ենթադրյալ չարամիտները նախապես ծրագրել էին սպանությունը` գերեզման փորելով: Հունիսի  28-ին նրանք Խոսե Ամայա Գուարդադոյին խաբեությամբ տարել են անտառ, որտեղ էլ մականով մի քանի հարված են հասցրել նրան: 

Դրանից հետո Գուարդադոյին ստիպել են պառկել գերեզմանում եւ վրան հող են լցրել, մինչեւ որ նա այլեւս չի շնչել: Հետո կասկածյալ աղջիկը հանցակիցներից մեկի հետ սեքսով է զբաղվել, հաղորդում է   Lenta.ru-ն:

Հետաքննությունը կարծում է, որ սպանության դրդապատճառը եղել է ուշացված պարտքը: