Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 18-ին թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 46-ամյա Լուսինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը` պատճառելով 72.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: