«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3026 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 2 կգ կշռով կանեփի 6 բույս:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 31,8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 180 գրամ կանեփի թաց զանգված, 10 հատ հոգեմետ դեղահաբ:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 նռնակ եւ տարբեր տրամաչափի 200 փամփուշտ: