Հայաստանի տարածքում, օգոստոսի 24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 4-6 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,

Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+33,

Արարատում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +23+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+21,

Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+21: