Այսօր` օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:

Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը վրաերթ է, սպանություն, դժբախտ պատահար, թե հանկարծամահություն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում