Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է գումար եւ բանկային քարտ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա օգոստոսի 31-ին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1953 թ. ծնված Հրանուշ Պ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: