Հուլիս ամսին մի հիմնարկության աշխատակից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց մոտ փորձաշրջան անցնող ոմն Համլետ ընկերությանը պատկանող ավտոլվացման կետի հանդերձարանում իր տաբատի գրպանից գողացել է 114.000 դրամ եւ մեկ այլ աշխատակցի բանկային քարտը:
Նույն օրը վերջինս ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ Համլետը նշված ավտոլվացման կետի հանդերձարանում դրված իր տաբատի գրպանից գողացել է գումար եւ բանկային քարտ, որից հետո Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացրել է գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պազվել է, որ Համլետը 1989 թ. ծնված Հմայակ Ա.-ն է, որը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:




























