Եմենի մայրաքաղաք Սանայում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Առաջին հզոր պայթյունը որոտացել է քաղաքի մզկիթներից մեկում: Հեռուստաալիքի տվյալներով, մահապարտ-ահաբեկչի գործողության արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ, սակայն նրանց հստակ թիվն առայժմ հայտնի չէ:
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ, եւս մեկ պայթյուն էլ որոտացել է Սանան վերահսկող «Անսար Ալլահ» շիա հուսիների շարժման ղեկավարներից մեկի տան առջեւ:




























