Օգոստոսի ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 774, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը՝ 249, որոնցից 113-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման` 46 (41%),  կենսաթոշակի վճարման` 15 (13%) եւ ընտանեկան նպաստի նշանակման՝ 16 (14%)  դիմումները:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 58 (8%), հումանիտար օգնության՝ 89 (13%), կենսաթոշակի վճարման 42 (6%) եւ ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 49 (7%)  դիմումները:

Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է 306 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետեւյալ պատկերը. 157 (51%)-ը պարզաբանվել է, 116 (37%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին (3%) տրվել է մերժողական պատասխան: 

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երկու ընդունելություն` 3 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել եւ ընթացք են ստացել սահմանված կարգով: