Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հունիսի 13-ին Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի իրականացրած ակցիայի պատճառով Հայաստանը տուգանվել է 25 հազար եվրոյով: Այս մասին Aravot.am-ին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին, Հայաստան - Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել էր չկրկնել Հայաստան - Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հունիսի 13-ին հոր լուսանկարով շապիկով Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ներխուժել էր խաղադաշտ` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը: