Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակա այգիներում մեղվի խայթոցից մահացած 60-ամյա տղամարդ երեւանցի էր, գյուղի մոտակա այգիներ էր գնացել մասուր հավաքելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քանաքեռավանի գյուղապետ Ջիվան Քամալյանը՝ նշելով, որ մահացածը Երեւանի Քանաքեռ համայնքի բնակիչ էր:
«Ընկերների հետ եկել էր մասուր հավաքելու, մեղուն կծել է, տեղում մահացել է, էլ չեն կարողացել հիվանդանոց հասցնել: Երեւի ալերգիայի մեջ է ընկել խայթոցից»,-ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մեղվի խայթոցից քաղաքացին մահացել է և ընկել է ձորը: Փրկարարները «Սովետի ձոր» կոչվող վայրից դուրս են բերել 1955 թ. ծնված Մ. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





























