Օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ մի կնոջ դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին: Դրամապանակում եղել էր կանխիկ գումար եւ բանկային քարտեր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է սեպտեմբերի 2-ին գողության համար բերման ենթարկված՝ 1975 թ. ծնված Կարեն Թ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Կարեն Թ.-ն ձերբակալված է: